Նոր թրենդը նվաճում է աշխարհը. Ի՞նչ է սուշիրիտոն և ինչո՞վ են այն ուտում
LifestyleՀամաշխարհային խոհանոցում նոր թրենդ է ի հայտ եկել. հիբրիդային մթերքներից պատրաստված այս յուրօրինակ ուտեստը պահանջարկ ունի համեղ ուտել սիրողների շրջանում: Շաուրման, հոթ-դոգը, պիցցան և բուրիտոն կամաց-կամաց կորցնում են իրենց ակտուալությունը։ Նրանց փոխարինելու է գալիս սուշիրիտոն։
Ուտեսը բաղկացուցիչներն են սուշին և բուրիտոն, իսկ ֆարշը պատրաստվում է ոլոռից, տոմատից, պանրից ու ավոկադոյից: Այդ ամենի վրա ավելացվում է սալսա և սոուսներ։
Առաջինը այս հիբրիդ-ուտելիքը ստեղծել է Պիտեր Յենը, որը գրանցել է իր ապրանքանիշը որպես սուշիրիտո դեռ 2008 թվականին։
Այժմ այդ ֆասթ-ֆուդը շատ հայտնի է, իսկ իրենց ուտելիքը նկարել սիրողները դրա նկարներով լցրել են Instagram #sushirrito հեշթեգով։


