Հայաստանում դոլարն ու ֆունտն արժևորվել են
EconomicsՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը օգոստոսի 3-ին կազմել է 476.14 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ աճել է 0.10 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 532.80 դրամ՝ իջնելով 0.17 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 635.12 դրամ է, նախորդ օրվա համեմատ աճել է 5.56 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը օգոստոսի 3-ին կազմել է 7.14 դրամ` նախորդ օրվա համեմատ փոփոխություն չկրելով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 317.03 դրամ, ոսկի՝ 20,876.63 դրամ, պլատին` 17,987.2 դրամ։