Այս փոքրիկին առևանգեցին հենց ծննդատնից. այն, ինչ նրա համար արեցին անծանոթ չորս երիտասարդներ, անգին է (լուսանկարներ, տեսանյութ)
LifestyleBlognews.am-ը գրում է.
Նորաթուխ ծնողներ Մելիսան և Սայմոնը երջանկությունից կորցրել էին իրենց, երբ լույս աշխարհ էր եկել փոքրիկ Վիկտորյան: Բայց նրանք չէին էլ կարող պատկերացնել, որ մի քանի ժամ հետո իրենց կյանքն իսկական դժոխքի է վերածվելու. փոքրիկին գողացել են հենց ծննդատնից:

Մի կին բուժքույր է ձևացել և ասել է, որ փոքրիկին պետք է պրոցեդուրաների տանի, և, վերցնելով աղջկան, գնացել է անհայտ ուղղությամբ: Բարեբախտաբար, նրա դեմքը պահպանված է եղել անվտանգության տեսախցիկներում:

Առանց րոպե կորցնելու ոստիկանության աշխատակիցները տարածել են փոքրիկի միակ լուսանկարը, իսկ աղջկա հայրիկը նկարներ է հրապարակել համացանցում՝ հույս ունենալով, որ ինչ-որ մեկը տեսած կլինի փոքրիկին կամ կնոջը և կիմանա, թե որտեղ է նա գտնվում:

Չորս երիտասարդներ որոշեցին օգնել փոքրիկ Վիկտորյայի որոնման աշխատանքներին: Տղաները շրջում էին ողջ թաղամասով և ցույց էին տալիս առևանգող կնոջ լուսանկարը՝ ցանկանալով պարզել՝ արդյո՞ք ինչ-որ մեկը տեսել է նրան:

Նրանք ապշեցին, երբ հարցվածներից մեկը նկարի մեջ ճանաչեց իր հարևանուհուն:
Երիտասարդներն անմիջապես ոստիկանություն զանգահարեցին և հայտնեցին առևանգողի հասցեն:
Եվ հենց այդ երեկո երեխային վերադարձրեցին ծնողներին:
ABC Breaking News | Latest News Videos