Գինին օգնում է նիհարել
LifestyleԱմերիկացի գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում եկել են եզրակացության, որ սև խաղողից պատրաստված գինու չափավոր օգտագործումը բարենպաստ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա և անգամ նպաստում է նիհարելուն:
Գիտնականները շուրջ 10 շաբաթ փորձեր են իրականացրել կրծողների վրա: Առանձնյակներին բաժանել են երկու խմբի՝ մեկը սնվել է սև խաղողով, մյուսին խմեցրել են նույն խաղողից պատրաստված գինի: Արդյունքում պարզվել է, որ գինի օգտագործած կրծողների խումբը կորցրել է որոշակի քաշ:
Հիմնվելով ուսումնասիրության վրա՝ գիտնականները հանգել են այն մտքին, որ եթե մարդ շաբաթը երկու անգամ խմի մեկ գավաթ սև խաղողի գինի դա կայրի նրա ճարպերը: Նրանց կարծիքով՝ գինու էլլագային թթուն կանխում է երիկամներում ճարպերի կուտակումը, նպաստում է սրտի և արյունատար անոթների աշխատանքին: