47-ամյա Ջենիֆեր Լոպեսը սպասում է իր երրորդ զավակին (ֆոտո)
LifestyleՀայտնի մարդկանց անձնական կյանքին վերաբերող ամսագրերից մեկում հոդված է լույս տեսել, որի համաձայն Ջենիֆեր Լոպեսը հղի է: Ավելին, երգչուհին հայտնվել է հենց այդ՝ Life & Style ամսագրի սպասվող համարի շապիկին:
47-ամյա երգչուհու երեխայի սպասելու փաստը, սակայն, չի նշանակում, որ վերջինս մասնագիտական դադար է վերցնելու: Ընդհակառակը՝ երգչուհին վստահեցրել է, որ աշխատելու է այնքան ժամանակ մինչև, որ բժիշկներն անձամբ չեն արգելի իրեն երգել ու պարել: