Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կմշակի 2017-21թթ. ռազմավարական ծրագիր
EconomicsՀՀ գյուղատնտեսության նախարարությունում օգոստոսի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիﬓադրաﬕ հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որը նախագահում էր խորհրդի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Հիմնադրամի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում խաղողագործության զարգացմանը, հայկական գինու արտադրության և արտահանման ծավալների մեծացմանը, ինչպես նաև միջազգային շուկայում տեղական գինեգործական արտադրանքի վարկանշի բարձրացմանն ու հանրայնացմանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, բացելով նիստը՝ նախարար Կարապետյանը, մինչ հիմնական օրակարգային հարցերին անցնելը, հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես շնորհավորել է ներկաներին՝ խորհրդում ընդգրկվելու կապակցությամբ:
«Խաղողագործությունը և գինեգործությունը ավանդաբար Հայաստանի ագրոպարենային ոլորտի առաջատար ճյուղերից են, որոնց հետագա զարգացման համար անհրաժեշտ էր ստեղծել այս հիմնադրամը: Վստահ եմ, որ խորհրդի գործունեությունը կլինի ակտիվ և արդյունավետ և կնպաստի մեր երկրում այս երկու ոլորտների կայուն առաջընթացին և գինեգործական արտադրանքի արտահանման ծավալների ավելացմանը»,- նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Հիﬓադրամը ստեղծվել է կառավարության հունիսի 23-ի որոշմամբ, կազմում ընդգրկված են 7 անդամ պետական կառավարման մարմիններից և 6 ներկայացուցիչ մասնավոր հատվածից:
Նիստի ընթացքում միաձայն քվերակությամբ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիﬓադրաﬕ գործադիր տնօրեն է ընտրվել Մերի Ղևոնդյանը:
Հանդիպման ավարտին նախարար Սերգո Կարապետյանը հանձնարարել է խորհրդի անդամներին մշակել Գինեգործության և խաղողագործության զարգացման 2017-2021 թվականների ռազմավարական ծրագիր: