41-ամյա Էնրիկե Իգլեսիասն ակնարկել է Աննա Կուրնիկովայի հետ հարսանիքի մասին
LifestyleԴեռ հուլիսի կեսերին Էնրիկե Իգլեսիասը հայտնել է, որ Աննա Կուրնիկովան իր ամբողջ կյանքի սերն է, բայց ինքը մտադիր չէ ամուսնանալ:
Սակայն ինչպես գրում է EOnline–ը, 41-ամյա իսպանացի երգիչը ակնարկել է Աննա Կուրնիկովայի հետ հնարավոր հարսանիքի մասին:

Ականատեսները մամուլին պատմել են, որ 35-ամյա Աննայի մատին վերջերս տեսել են խոշոր ադամանդով ոսկե մատանի: Սակայն մատանիով լուսանկարը համացանցում դեռ չի հայտնվել:
Միանգամայն հնարավոր է, որ երգիչը վերջապես որոշել է առաջարկություն անել Կուրնիկովային:

Նշենք, որ Աննա Կուրնիկովան ու Էնրիկե Իգլեսիասը ծանոթացել են 2002 թ. երգիչ Escape–ի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ, իսկ մեկ տարի անց զույգը սկսել է միասին ապրել:
Եվ արդեն 14 տարի է մամուլում պարբերաբար լուրեր են հայտնվում՝ մեկ զույգի բաժանման, մեկ ամուսնության մասին: