Porsche-ն սկսել է Cayenne-ի կուպե տարբերակի փորձարկումները (լուսանկարներ)
LifestyleShabat.am-ը գրում է.
Գերմանական Porsche մեքենաշինական ընկերությունը սկսել է Cayenne մոդելի հիման վրա ստեղծված նոր կուպեի փորձարկման աշխատանքները, հայտնում է motor.ru-ն:
Նշվում է, որ նորույթը, որի պաշտոնական լուսանկարները դեռևս չեն հրապարակվել, նախատեսված է BMW X6 և Mercedes GLE Coupe մոդելների հետ մրցակցության համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ պապարացիներին հաջողվել է լուսանկարել փորձարկվող մոդելը, որն ունի ամբողջությամբ էլեկտրական շարժիչ:
Հայտնի է, որ մեքենայի շնորհանդեսը կայանալու է եկող տարի, իսկ վաճառքում այն կհայտնվի միայն 2018թ.:

