Նոր Հաճնի բնակարաններից մեկում 52-ամյա տանտիրոջ դին են հայտնաբերվել
SocietyՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 6-ին, ժամը 13.24-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Գայի փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը: Ներսում հայտնաբերվել է 52-ամյա Ա. Ա.-ի դին:
Մահվան հանգամանքների մասին ոչինչ չի հաղորդվում: