Սեյսմոլոգները հայտնել են, որ համաշխարհային հրաբուխների մասսայական ժայթքում կլինի
SocietyԱրդեն որերորդ անգամ սեյսմոլոգները, երկրաբանները և ամբողջ աշխարհի բնակիչները ուշադրություն են դարձնում Խաղաղօվկիանոսյան հրե օղակի հարբուխների վրա, հայտնում է planetanovosti.com-ը:
Վերջին ժամանակներում Երկրի վրա գրանցվում է երկրաշարժերի ալիք և տեկտոնային սալերի տեղաշարժ, որոնք խլում են բազմաթիվ կյանքեր և որոշ դեպքերում վերածվում իսկական աղետի, ինչպես նաև պայմաններ են ստեղծում վտանգավոր հրաբուխների արթնացման համար:
Արդեն արթնացել են հրաբուխը Մեքսիկայում, որից երեք օր անց՝ երեք հրաբուխ Ինդոնեզիայում, ինչպես նաև գրանցվում է հրե օղակի մեջ մտնող 25 հրաբուխների աճող ակտիվություն:
Սեյսմիկ ակտիվության կտրուկ աճը կարող է խոսել այն մասին, որ մեր մոլորակը մտել է նրա բնակիչների համար վտանգավոր ժամանակաշրջան: Գոյություն ունի տեսություն, որ հենց հրե օղակի հրաբուխներն են անցյալում ձևավորել մեր մթնոլորտը, այժմ հենց այդ հրաբուխները կարող են Երկրի երեսից ջնջել գոյություն ունեցեղ կյանքը` էվոլյուցիային ստիպելով ամեն ինչ սկսել նորից: