Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


UWC Դիլիջան քոլեջն արդեն ունի 96 աշակերտ

Դիլիջանի ազգային պարկի հարևանությամբ նորակառույց UWC Դիլիջան քոլեջը (Դիլիջանի միջազգային դպրոց) արդեն ունի 96 սան աշխարհի 48 երկրներից: Աշակերտներից 10-ը Հայաստանից են, մնացածն աշխարհի գրեթե բոլոր մայրցամաքները ներկայացնող երկրներից: Այս մասին UWC Դիլիջան քոլեջ լրագրողների կատարած շրջայցի ժամանակ տեղեկացրեց քոլեջի փոխտնօրեն Սալի Նորիսը: Քոլեջում թեև ուսման տարեկան վարձը 35 հազար դոլար արժե, սակայն, փոխտնօրենի տեղեկացմամբ, քչերն են ամբողջ վարձը վճարում. կրթաթոշակների շնորհիվ աշակերտների մեծ մասը վարձավճարի 10 տոկոսն են միայն վճարում: Սալի Նորիսն ասում է, որ աշակերտների ընդունելությունն իրականացվում է անկախ ծնողների ֆինանսական հնարավորություններից, գումարն այստեղ դեր չի խաղում: Ընդունելության ժամանակ հաշվի են առնվում ոչ միայն աշակերտների գիտելիքները, այլև նախապատվություն է տրվում այն աշակերտներին, ովքեր պատրաստ են ինչ-որ բան փոխել իրենց շրջապատում, ունեն նորարարական գաղափարներ: Միջազգային չափանիշներին համապատասխան քոլեջն այսօր ունի 20 ուսուցիչ, որոնցից 4-ը Հայաստանից են: Քոլեջի տնօրեն Ջոն Ֆադըֆութն ասաց, որ ուսուցիչները մեծ պատրաստակամությամբ են համաձայնել աշխատել այստեղ: “Բոլոր այն առարկաների համար, որոնք այստեղ դասավանդվում են, ուսուցիչներ ունենք: Ուսուցիչների կողմից շատ մեծ հետաքրքրություն կար քոլեջի նկատմամբ, ես ընտրել եմ լավագույններին”,- ասաց տնօրենը: UWC Դիլիջան քոլեջում ընդունելությունը շարունակվում է, քոլեջի պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին: Առաջիկայում նախատեսվում է ավելացնել քոլեջի հարկաբաժիններն ու աշակերտների թիվը: Քոլեջի աշակերտներն ասում են, որ այստեղ իրենց հնարավորություն է տրվում իրականացնել իրենց երազանքները: Քոլեջն ունի Դիլիջան համայնքին օգնելու խմբակ: Աշակերտներից բաղկացած խմբակը փորձում է պարզել, թե ինչ խնդիրներ ունեն դիլիջանցիները և հնարավորինս օգտակար լինել նրանց: Օրինակ՝ խմբակը մտածում է Դիլիջանը աղբից մաքրելու և թափոնների կառավարման ծրագրի իրագործման ուղղությամբ: Ի դեպ, քոլեջում չեն անտեսում հայկական մշակույթն ու հայոց լեզուն: Սալի Նորիսն ասում է, որ ընդունելությունից հետո առաջին երկու շաբաթների ընթացքում տարբեր ազգությունների երեխեներն այստեղ ծանոթացել են հայկական մշակույթին, հայկական պարեր սովորել: Ամեն օր քոլեջի սաները միմյանց ողջունելիս “բարև ձեզ” են ասում և հայերեն են սովորում: Հայերեն դասաժամերն, ըստ  փոխտնօրենի, քոլեջի դասացուցակում պարտադիր տեղ են զբաղեցնում: Քոլեջում ուսուցումը երկու տարով է, Սալի Նորիսի խոսքով, աշակերտներին վեց առարկաների գծով ընտրության հնարավորություն են տալիս: Այստեղ աշակերտները պետք է ընտրեն մայրենի լեզու, երկրորդ լեզու, հումանիտար, գիտական առարկաներ, մաթեմատիկա, ինչպես նաև արվեստի բնագավառին մոտ որևէ առարկա: “UWC Դիլիջան քոլեջի սաները պետք է լինեն ստեղծարար, ծառայություններ մատուցեն համայնքին, այստեղ նրանք առաջնորդի ունակություններ են ձեռք բերում”,- ասաց նա: Նշենք, որ UWC Դիլիջան քոլեջը միջազգային համատեղ ուսուցման համալիր է՝ նախատեսված ավելի քան 50 երկրներից աշակերտների համար: Այն անդամակցում է Աշխարհի միացյալ քոլեջներ (UWC) կրթական ցանցին, որի 14 քոլեջներից ու դպրոցներից մեկն է: Այստեղ միջազգային չափանիշներին համատեղ կրթություն են ստանում: Դիլիջանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արթուր Հակոբյանի տեղեկացմամբ՝ հիմնադրամը, որի հիմնադիրները նաև Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրներն են, նախատեսում է արդիականացնել Դիլիջանի ենթակառուցվածքներն ու կրթական օջախները: Հիմնադրամի համաֆինանսավորմամբ արդեն վերանորոգվել է Դիլիջանի երաժշտական դպրոցը: “Մեր համար շատ կարևոր է քաղաքի ենթակառուցվածքների, կրթական ենթակառուցվածքների զարգացումը: Այդ ուղղությամբ շարունակական աշխատանք է տարվում”,- ասաց Արթուր Հակոբյանը: Աղբյուր՝ Lragir.am
Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards