Ժիրիկը շատ փոքր մարդ է, որ Սերժ Սարգսյանից Ղարաբաղը «պատշպանի». Ազատամարտիկ
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ը ներկայացնում է Ազատամարտիկ, պահեստազորի մայոր, Հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության խորհրդի անդամ Հրանտ Պապիկյանի հետ հարցազրույցի երկրորդ մասը: Հարցազրույցի առաջին և երկրորդ մասերը՝ ստորև.
-Կա կարծիք, որ «Սասնա ծռերի» զինված ապստամբության բուն նպատակը ղարաբաղյան հարցի շուրջ ընթացող բանակցություններն առկախելն էր: Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ:
-Այդ քննարկումները սկսվեցին Սեֆիլյանի ձերբակալությունից հետ, երբ սկսեցին գրել, թե, իբր, Սեֆիլյանին ձերբակալել են, որ հողեր հանձնեն, թե, իբր, միայն Ժիրայր Սեֆիլյանն է, որ կարող է դեմ կանգնել հողերը տալուն: Ասեմ ձեզ, եթե իմ երկրի ղեկավարությունը որոշի հողերը տալ, ես ինքս առանց share անելու մի տեղից զենք կճարեմ… կընդդիմանամ: Չենք տալու: Իսկ այս դեպքում սկսվեց Սեֆիլյանի հերոսացում, դա ծիծաղելի է:
Հողերը հանձնելու մասին մի պատմություն պատմեմ: Ռուսաստանի ճնշման տակ Հայաստանը մի անգամ արդեն գրեթե կանգնած է եղել այդ շեմին: 1998թ.-ին շատ ծանր ճնշման տակ քննարկվել է ոչ միայն հողերի հարցը, այլև Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ընդգրկելը՝ ինչ-որ հատուկ կարգավիճակով:
Նաև գործող նախագահի ջանքերով այն ժամանակ այդ գործարքը չի կայացել: Սպառնալիք է եղել: Բայց այն ժամանակվա նախագահը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հակված է եղել լուծման այդ տարբերակին: Կազմակերպվել է քննարկում, որին ներկա են եղել այն ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը և գործող նախագահ Սերժ Սարգսյանն, ով այն ժամանակ ԱԱԾ տնօրենն էր: Ինչպես նաև ներկա են եղել Վանո Սիրադեղյանը, Բաբկեն Արաքցյանը, Սամվել Բաբայանը: Բավականին կոշտ խոսակցություն է գնացել, Սամվել Բաբայանն իր բնույթին բնորոշ շատ կոշտ հայտարարություններ է արել ու լքել է սենյակը: Շատ վատ իրավիճակ է եղել: Ներկաների կողմից Լևոն Տեր-Պետրոսյանին իմպիչնմենտի ուլտիմատում է դրվել, որը միառժամանակ կնպաստեր բանակցությունների հետաձգմանը:
Շարունակությունը` այստեղ: