Շիրակում կայծակի հարվածից 13-ամյա տղա է մահացել
SocietyՕգոստոսի 5-ին Շիրակի մարզի Հովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող արոտավայրում հայտնաբերվել է նույն գյուղի բնակիչ 2003թ. ծնված Ռոբերտ Համլետի Ավագյանի կայծակնահարված դին: Այս մասին տեղեկանում ենք tsayg.am-ից:
Ինչպես տեղեկացրել է Հովիտի գյուղապետ Ավետիք Սերոպյանը կայքի աշխատակցի հետ հեռախոսազրույցի ժամանակ, դեպքի օրը Ռոբերտ Ավագյանը ոչխարների հոտը տարել է հեռագնա արոտավայրում արածեցնելու: Դեպքը տեղի է ունեցել ժամը 17:15-ի սահմաններում գյուղ վերադառնալու ճանապարհին: