Ինչու պետք է օրը սկսել մեկ բաժակ տաք ջրով
LifestyleՈմանք իրենց առավոտը չեն պատկերացնում առանց մեկ բաժակ սուրճի կամ թեյի, իսկ ինչ-որ մեկը, ընդհակառակը, սովորել է առավոտյան խմել մեկ բաժակ սառը ջուր։ Սակայն գիտնականները պնդում են, որ ամենաօգտակարը առավոտյան մեկ բաժակ տաք ջուրն է։
Այն կանխարգելում է մաշկի վաղաժամ ծերանալը
Ոչ ոք չի ուզում ժամանակից շուտ ծերանալ, սակայն օրգանիզմում տոքսինների առկայությունը կարող է բերել դրան։ Մեկ բաժակ տաք ջուրը ոչ միայն ձգում է մաշկը, այլ նաև օրգանիզմից հեռացնում է տոքսինները։
Վերացնում է ցավը մենստրուացիայի ժամանակ
Տաք ջուրը կարելի է օգտագործել մենստրուալ սպազմների ժամանակ ցավը անցկացնելու համար։
Օգնում է ազատվել ավելորդ քաշից
Մեկ բաժակ տաք ջուրը կարող է օգտակար լինել, եթե դուք պայքարում եք ավելորդ քաշի դեմ։ Այն բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը, որն էլ հերթին արագացնում է մետաբոլիզմը։
Լավացնում է մարսողությունը
Տաք ջուրը արագացնում է մարսողությունը, այն դեպքում, երբ սառը ջրի օգտագործումը, ընդհակառակը, նպաստում է օրգանիզմում ճարպերի ավելացմանը։