Yerevan, 29.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Վիտալի Բալասանյանը պնդում է, որ ՀԽ-ի հրապարակած ձայնագրությունը մոնտաժված է

Society

Արցախի հերոս, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանը news.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության ծառայության գունդը գրաված զինված խմբի և իշխամնությունների միջև տեղի ունեցած բանակցությունների մանրամասներին:

Բալասանյանը նշել է, որ ՊՊԾ գունդը գրավելու մասին լուրը ստանալուց հետո ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի միջոցով տեղեկացրել է զինված խմբի հետ բանակցելու իր ցանկության մասին: «Սերժ Սարգսյանը հրաժարվեց, ասաց՝ թող, մենք լուծումը կտանք: Եվս երկու օր սպասեցի, զանգեցի անձամբ Սերժ Սարգսյանին, ասացի՝ պատրաստ եմ եւ չեմ կարող ձեռնպահ մնալ, քանի որ ինչպես Լեռնային Ղարաբաղը, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունն իմ հայրենիքն է, ես էլ հայ ժողովրդի մի մասնիկն եմ, իրավունք չունեմ ընդհանրապես ձեռնպահ մնալ:

Եկա, հանդիպեցի նախագահին: Ճիշտն ասած, ինձ հասած ինֆորմացիան այնքան էլ ստույգ չէր, եւ նախագահ Սարգսյանը տվեց համապատասխան ինֆորմացիան: Նախագահի հետ քննարկեցի իմ լիազորությունների շրջանակները, ճշտումներ մտցնելուց հետո հանդիպեցի Ժիրայր Սեֆիլյանի հետ, լսեցի Սեֆիլյանին, նրա առաջարկությունները: Կետ առ կետ կա դա գրանցված, գրավոր իմ մոտ: Ինչ վերաբերում է այն լուրերին, որ Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվել է Սերժ Սարգսյանի հրաժարականից, հստակ ասեմ՝ այո:

Ժիրայր Սեֆիլյանն ասել է՝ այս պահի դրությամբ ես հրաժարվում եմ եւ չեմ պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, եւ կա առաջարկությունը: Առաջին կետը՝ ինձ անհապաղ ազատ արձակել եւ խափանման միջոցը փոխել: Ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ եւս մի քանի հարց: Ես այնուհետ խոստացա Ժիրայր Սեֆիլյանին եւ ներկայացրեցի նախագահին: Հանրապետության նախագահն ընդունել է բոլոր առաջարկությունները, ուշադիր լսել է, որեւէ պատասխան չի տվել, ասել է՝ ես կքննարկեմ եւ պատասխան կտամ»,- պատմել է Բալասանյանը` ավելացնելով, որ Հանրապետության Նախագահը նաեւ հետեւյալ առաջարկությունն է արել՝ եթե Ժիրայր Սեֆիլյանը այս պահի դրությամբ կարողանա հրահանգավորի, հորդորի կամ հրամայի, որ զինված խումբը զենքերը վայր դնի, ապա ինքը պատրաստ է ընդունել Ժիրայր Սեֆիլյանին:

Այնուհետեւ, ըստ Բալասանյանի, Ժիրայր Սեֆիլյանն իր խոստումները չի կատարել: «Դրանից հետո այդպիսի խոսակցություն չի եղել, թե Սերժ Սարգսյանը հայտարարություն է արել՝ պատրաստ եմ հանդիպել, ու դրժել է իր խոստումը: Ի լուր աշխարհի եմ ասում, որ այդպիսի խոսակցություն ընդհանրապես չի եղել: Հանրապետության Նախագահը ընդունել էր այդ կետերը եւ պատրաստ էր ցանկացած հարց քննարկել»,- ընդգծել է Արցախի հերոսը:

Անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» հրապարակած  հեռախոսազրույցի ձայնագրությանը՝ որպես ապացույցայն բանի, որ ինքը  խոստացել է զենքերը վայր դնելու դեպքում Սերժ Սարգսյանը կհանդիպի Ժիրայր Սեֆիլյանիհետ, Վիտալի Բալասանյանը, մասնավորապես, նշել է. «Դա ամսի 20-ի խոսակցությունն է, իսկ այն ձայնագրությունը, որը մոնտաժված է եւ տվել են ԶԼՄ-ներին, որ հուլիսի 29-ի մասին է, իրականությանը ընդհանրապես չի համապատասխանում»:

Դիտարկմանը, թե զինված խմբի որոշ անդամների փաստաբաններ ահազանգում են իրենց պաշտպանյալների հանդեպ վատ վերաբերմունքի մասին, Բալասանյանը նշել է, որ անձամբ է եղել «Դատապարտյալների հիվանդանոցում», հանդիպել բոլոր վիրավորներին: «Կարող եմ ասել, կան հիվանդասենյակներ, որտեղ Արամ եւ Պավել Մանուկյաններն են, հանրապետության որեւէ հիվանդանոցում այդպիսի լավ վիճակի հիվանդասենյակ չկա:

Բոլոր վիրավորները գոհ են, շնորհակալ են անձնակազմից: Շնորհակալություն են հայտնել իշխանություններից, իրավապահ մարմիններից, որ մենք վերջապես զերծ մնացինք հերթական արյունահեղությունից: Ինչքան վիրավոր կա՝ Արամ Մանուկյան, Պավել Մանուկյան, Արմեն Լամբարյան, Թաթուլ Թամրազյան, Աշոտ Պետրոսյան, բոլորին անձամբ եմ հանդիպել, որեւէ խնդիր չկա: Ընդհուպ այսօրվա դրությամբ, իշխանությունների հրահանգով ՔԿՀ պետի հետ խոսել ենք, լինելու են հերթական վիրահատություններ, եթե մասնագետների խնդիր ունենան, Առողջապահության նախարարությունը պատրաստ է հրավիրել դրսից»,- ընդգծել է Վիտալի Բալասանյանը:

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia