Թափառաշրջիկ տղամարդու շնորհակալական երկտողը կստիպի փշաքաղվել յուրաքանչյուրին (լուսանկարներ)
LifestyleBlognews.am-ը գրում է.
Կեյսի Ֆիշերի համար սովորական օր էր: Երիտասարդ ուսանող մայրիկը գնացել էր մոտակա ռեստորան՝ ինչ-որ բան ուտելու: Նա ռեստորանի մուտքից ոչ հեռու նկատեց գետնին նստած մի անտուն տղամարդու:

Քիչ հետո այդ մարդը մտավ ռեստորան՝ հույս ունենալով, որ հաճախորդներից մեկն իրեն ինչ-որ բան կհյուրասիրի: Տղամարդը, բնականաբար, գումար չուներ: Եթե չլիներ Կեյսիի օգնությունը, նա այդպես էլ առանց որևէ բան ուտելու կհեռանար ռեստորանից:

Բայց աղջկա միջամտությունը փոխեց իրավիճակը: Գնելով ուտելիք և տաք թեյ այդ տղամարդու համար՝ երիտասարդ մայրիկը որոշեց խոսել նրա հետ: Աղջիկը նույնիսկ չէր էլ կռահում, որ այդ խոսակցությունը շատ կարևոր կլինի այդ տղամարդու համար:
Մի քանի ժամ նրա հետ զրուցելուց հետո Կեյսին իմացավ այդ տղամարդու կյանքի պատմությունը: Նրա անունը Քրիս էր: Նա երբեք հայր չէր ունեցել, իսկ մայրը վերջերս էր մահացել քաղցկեղից: Այդ ամենին չդիմանալով՝ տղան սկսել էր թմրանյութեր օգտագործել: Շուտով նա մերժվել էր հասարակության կողմից, բոլորը նրան հալածում էին:

Երբ Կեյսին արդեն ստիպված էր գնալ, նա տղայից ներողություն խնդրեց ու ոտքի կանգնեց, բայց Քրիսը խնդրեց նրան սպասել մի քանի վայրկյան: Մի քանի բառ խզբզելով կտրոնի վրա՝ տղան ներողություն խնդրեց վատ ձեռագրի համար, հրաժեշտ տվեց աղջկան և հեռացավ սրահից:
Ավելի ուշ աղջիկը կարդաց գրությունը
և հասկացավ, թե որքան ճակատագրական է եղել այդ հանդիպումը: «Այսօր ես ուզում էի վերջ տալ իմ կյանքին: Քո շնորհիվ՝ այժմ արդեն ոչ: Շնորհակալություն, հիանալի՛ մարդ»:

Մտերմիկ զրույցը մանրուք է թվում, բայց եթե դա չլիներ, Քրիսն այլևս ողջ չէր լինի: Իսկ այժմ, ով գիտի, միգուցե տղան իր մեջ ուժ կգտնի, կհրաժարվի այդ վատ կախվածությունից և նոր կյանք կսկսի: