Ապրիլյան պատերազմը և երևանյան վերջին իրադարձություններն որոշակիորեն կազդեն զբոսաշրջային ոլորտի վրա. Ապրեսյան
SocietyՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի դիտարկմամբ` թե′ ապրիլյան պատերազմը, թե′ վերջերս Երեւանում ստեղծված իրավիճակը միանշանակ ազդեցություն են ունեցել հայաստանյան զբոսաշրջության ոլորտի վրա:
«Զբոսաշրջության ոլորտն առանձնահատուկ է եւ շատ զգայուն ընդհանրապես ցանկացած իրադարձությունների` տարածաշրջանում եւ առհասարակ ամբողջ աշխարհում անկայուն վիճակների, ցնցումների եւ պատերազմների նկատմամբ: Այն զգայուն է նաեւ համաճարակների, հիվանդությունների նկատմամբ: Երեւանում ստեղծված իրավիճակը, եւ ցանկացած նման երեւույթ չէր կարող իր ազդեցությունը չունենալ ոլորտի վրա: Ապրիլյան պատերազմը նույնպես, բնականաբար, չէր կարող ազդեցություն չունենալ:
Թեպետ մենք 2016 թվականի առաջին եռամսյակում ունենք դեպի Հայաստան այցելությունների 8.6 տոկոսի այց, եւ արդյունքները դրական են, այնուամենայնիվ, վերլուծում եւ եզրակացնում ենք, որ ցուցանիշները կարող էին ավելի բարձր լինել»- ասաց Ապրեսյանը:
Նախարարության պաշտոնյան դրական է գնահատում այն հանգամանքը, որ թե′ ապրիլյան պատերազմը, թե′ Երեւանում ծավալված վերջին իրադարձությունները թեպետ միջազգային մամուլում լայն արձագանք գտան, այնուամենայնիվ, դրանց ազդեցությունը կարճատեւ էր:
Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանությանպարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահելայնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբանձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը ևպահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: ՀՀոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքովզոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Հարձակման ընթացքումհրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ ԱրամՀովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանությանենթասպա Գագիկ Մկրտչյանը: Պատանդ վերցվածներն ազատ են արձակվել մեկշաբաթվա ընթացքում, սակայն հուլիսի 27-ին նրանք կրկին պատանդ են վերցրելբուժօգնության հասած բուժաշխատողներին: Հուլիսի 30-ին գնդի տարածքիցդիպուկահարի կրակոցից զոհվել է ոստիկանության զորքերի ծառայող ՅուրիՏեփանոսյանը: Հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր են դրել զենքն ու հանձնվել: