ԵՏՄ կոլեգիայում բանակցություններ են ընթանում՝ անդամ երկրներում ռոումինգային սակագները վերացնելու ուղղությամբ.«Հրապարակ»
Economics«Մեր տեղեկություններով, ԵՏՄ կոլեգիայում բանակցություններ են ընթանում՝ անդամ երկրներում ռոումինգային սակագները վերացնելու ուղղությամբ։ Նախնական արդյունքներով, Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ազգային օպերատորներն արդեն մոտ են ընդհանուր հայտարարին, և մոտ ժամանակներս ռոումինգի, ինչպես նաև Ինտերնետ ռոումինգի սակագները շեշտակի նվազելու են՝ զրոյական դառնալու վերջնանպատակով։ Ըստ նախնական հաշվարկների, նախագծի իրագործման արդյունքում ստացվող տնտեսական ազդեցությունը կկազմի տարեկան 4 մլրդ. ռուբլի»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։