Երևանում և Գառնիում կնշվի Նավասարդը
SocietyՆոր Նորք վարչական շրջանում` Հայկ Նահապետի արձանի մոտ, օգոստոսի 11-ին կնշվի Հայոց Բուն Տոմարի 4508 թվականի Նավասարդի 1-ը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` միջոցառումը կկայանա ժամը 10:00-ին, իսկ 13:00-ին այդ առթիվ տոնակատարություն տեղի կունենա Գառնիի տաճարում։
Միջոցառման կազմակերպիչներին ու աջակիցներն են` «Սերունդ» հայապահպան միավորումը, Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի վարչակազմը, «Արորդիների ուխտ» ՀԿ-ն, Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման հիմնադրամը:
Միջոցառման կազմակերպիչները տարիներ առաջ առաջարկություն են ներկայացրել ՀՀ Ազգային ժողովին՝ այն ճանաչելու Ազգային միասնության օր։
Նավասարդը հին հայոց ամենասիրված տոներից էր՝ նոր տարվա սկիզբը, և իր մեջ միասնության խորհուրդն ուներ: