Անվտանգ է արդյոք բացօթյա լողավազաններից օգտվելը. մեկնաբանում է բնապահպանը
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ամռան շոգին հատկապես երեխաներին անհնար է լինում բացօթյա լողավազաններից հեռու պահել: Life.panorama.am-ը բացօթյա լողավազաններից օգտվելու, հնարավոր, ռիսկերի մասին զրուցել է բնապահպան Կարինե Դանիելյանի հետ:
«Միանշանակ գնահատական տալ չի կարելի: Այս շրջանում պետք է որ Քաղաքապետարանն ու Բնապահպանության նախարարությունը համապաստախան ստուգումներ կատարի և հայտարարի դրանց վտանգավորության կամ անվտանգ լինելու մասին: Օրինակ՝ մեր քաղաքի գլխավոր շատրվանների համար խմելու ջուր է օգտագործվում և պետք է, որ անվտանգ լինի առողջության համար: Սակայն կրկին շեշտեմ, որ ինքս որևէ հստակ հայտարարություն անել չեմ կարող, ես միայն հույս կարող եմ հայտնել, որ այդ ոլորտը վերահսկվում է»,- նշեց բնապահպանն ու հավելեց.
«Բացօթյա լողավազանները միշտ կարող են առողջությանը վնասող ռիսկեր ունենալ թե քիմիական նյութերի աղտոտվածության, թե տարբեր հիվանդությունների՝ բակտերիաների, վիրուսների առկայության տեսանկյունից, ուստի դրանք պետք է պարբերաբար ստուգվեն Բնապահապանության նախարարության և Առողջապահության սանիտարահիգենիկ ծառայության կողմից: Շատ լավ կլինի, որպեսզի վերահսկողությունը ճիշտ իրականացվի, քանի որ ոչ բոլորը կարող են Սևան կամ Սև ծով գնալ»:
Շարունակությունը` այստեղ: