Մեգան Ֆոքսն ու Բրայան Օսթին Գրինը երրորդ անգամ են ծնող դարձել
LifestyleՀոլիվուդյան դերասաններ Մեգան Ֆոքսն ու Բրայան Օսթին Գրինը ծնող են դարձել երրորդ անգամ՝ հայտնում է E! Online-ը։ Տղան լույս աշխարհ է եկել օգոստոսի 4-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա։ Զույգը որդուն անվանել է Ջորնի Ռիվեր Գրին։
Ջորնին նրանց երրորդ որդին է։ Նրա եղբայրները 3 և 2 տարեկան են։
Դերասանուհու հղիության մասին հաղորդվել էր 2016-ի ապրիլին։ 2015-ի օգոստոսին Ֆոքսը ամուսնալուծության փաստաթղթեր էր ներկայացրել 11 տարվա համատեղ կյանքից հետո, որից 5-ը նրանք ապրել են պաշտոնապես ամուսնացած։