Բրազիլիայում հավատարիմ շունը 8 ամիս չի հեռանում այն հիվանդանոցի մոտից, որտեղ մահացել է տերը (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Բրազիլական Սանտա Կատարինա նահանգում ապրող շունը սեփական օրինակով ապացուցում է, որ այս չորքոտանիները, իրավամբ, մարդու ամենահավատարիմ բարեկամներն են:
Ինչպես նշում է Oddity Central-ը, Նեգյաո մականունով շունն արդեն 8 ամիս է՝ չի հեռանում այն հիվանդանոցի մոտից, որտեղ սեպսիս հիվանդության պատճառով մահացել է իր տերր:
Հայտնի է, որ տերն անօթևան մեկն է եղել, ում ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացրել են: Երբ շտապօգնության մեքենան տղամարդուն հիվանդանոց է տեղափոխել, շունն ամբողջ ճանապարհը վազել է մեքենայի հետևից ու հասել հիվանդանոցի շենքի մոտ:
Այդ ժամանակվանից ի վեր չորքոտանին չի հեռանում այդ վայրից` չնայած, որ նրան 2 անգամ փորձել են խնամակալության տակ առնել: Այնուհանդերձ` 2 դեպքում էլ շունը փախել է ու կրկին եկել հիվանդանոցի մոտ:
Շարունակությունը` այստեղ: