Բանակը կամավորականներով ավելի ամուր ու հզոր է դառնում. Սեյրան Օհանյան
SocietyՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում օգոստոսի 10-ին հյուրընկալվել են ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած կամավորական ջոկատների հրամանատարներն և մի շարք մարտիկները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին, իր խոսքում ՀՀպաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շեշտել է, որ հայ ժողովուրդը վտանգի պահին միշտ միասնական է վտանգներին դիմագրավելու համար:
«Մեր նորօրյա պատմության ընթացքումկարողացել ենք ստեղծել պետություն, բանակ, անվտանգայինհամակարգ և տանել նրան, որ հայկական բանակը դառնաանվտանգության ապահովման առանցքը և նրա շուրջը մենքբոլորս համախմբվենք:
Ապրիլի սկզբին ԼՂՀ-ի դեմ սանձազերծվածգործողությունների չեզոքացումն էլ վկայությունն է նրա, որպաշտպանության բանակն իր առջև դրված խնդիրներըկատարում է: Բայց երբ բանակը համալրվում է նաև մարտականընկերներով, կամավորականներով, այն ավելի ամուր, ավելի հզորէ դառնում և ավելի մեծ հենք է ստեղծում ապագա անվտանգայինհամակարգը ձևավորելու համար»,- ասել է Սեյրան Օհանյանը:
Մարտական գործողություններին մասնակցած կամավորականներն էլ իրենց խոսքում նշել են, որ ապրիլյան գործողությունների և իրավիճակի կայունացման օրերին ունեցել են նույն զգացողություններն ու ապրումները, ինչ Արցախյան հերոսամարտի օրերին, սակայն դիրքերում փաստել են, որ իրենցից ավելի հզոր և մարտական առավել բարձր ոգի ունեցողներ էլ կան. նրանք այսօր դիրքերում կանգնած պաշտպանության բանակի զինվորներն են: Կամավորականները շեշտել են, որ այդ փաստն իրենց ոչ թե մտահոգել կամ հիասաթափեցրել է, այլ, ընդհակառակը, ոգևորել է, որ այսօրվա սերունդն ավելի ամուր է կառչած իր հողին և պատրաստ է կյանքի գնով էլ պաշտպանել հայրենիքը:
Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը ԼՂՀ ժողովրդի անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար մի քանի տասնյակ կամավորականների հանձնել է գերատեսչական մեդալներ: