Հպարտ եւ նիհարած Քիմ Քարդաշյանը Լոս Անջելեսում ներկայացել է հանրությանը
LifestyleԱյս կինը, երեւի թե, կարող է ամեն ինչ: Քիմ Քարդաշյանի կամքի ուժը տիպիկ հայկական է: Ռեալիթի շոուի աստղը, ինչպես մենք հիշում ենք, անցյալ դեկտեմբերին լույս աշխարհ բերեց որդուն՝ Սեյնթին եւ շատ էր մտահոգված իր ավելորդ քաշի կապակցությամբ:
Բայց Քիմը որոշեց դիետա պահել, զբաղվել սպորտով, եւ արդյունքն իրեն սպասեցնել չտվեց: Հայուհին Լոս Անջելեսում ներկայացել է հանրությանը, իսկ մինչ այդ լուսանկարներ էր հրապարակել Snapchat-ում:

Քիմի շատ հետեւորդներ հաճախ պնդում էին, թե աստղը ֆոտոշոփից է օգտվում, բայց ահա Keeping Up With The Kardashians-ի աստղը որոշել է ցույց տալ իր մարմինը եւ հերքել նիհարելու գործում բոլոր կասկածները:



Քիմն այցելել էր Լոս Անջելեսի Մելռոուզ փողոցի վրա գտնվող Revolve Social Club բուտիկը:


Հայուհին կրում էր իր ամուսնու ապրանքանիշի՝ Yeezy-ի կոշիկները, որոնք, ի դեպ, արժեն 1000 դոլար:

Քիմը բուտիկում հանդիպել է Revolve նախագծի մարքեթինգի ղեկավար Ռաիսա Ջերսոնի հետ եւ խորհուրդ հարցրել հագուստ գնելու հարցում:




Նրանց են միացել նաեւ նախագծի ստեղծագործական տնօրեն Ռիա Արոբիոն եւ նախագծի հեղինակներից Մայքլ Մենթեն:



Դե, իսկ ինչպե՞ս կարող էր դա ընթանալ առանց Keeping Up With The Kardashians շոուի տեսախցիկների…

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ AKM-GSI-ի