Ոստիկանները գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով բերման են ենթարկել մի կնոջ
SocietyԵրևանի ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառման շնորհիվ՝ բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Ծովիկ Մ.-ն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Ծովակալ Իսակովի պողոտայի մի տնից բերման ենթարկած 46-ամյա կինը օգոստոսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 185 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը):