Մայրաքաղաքում մեկ շաբաթում ծնվել է 527 երեխա
SocietyՄայրաքաղաք Երևանի ծննդատներում օգոստոսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում լույս աշխարհ է եկել 527 երեխա՝ 274 տղա, 253 աղջիկ:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն ժամանակահատվածուÕ ´ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 29245 քաղաքացի: