«Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական առաջին հավաքն ավարտել է աշխատանքը
SocietyՀանքավանի «Պոլիտեխնիկ» մարզաառողջարարական ճամբարում օգոստոսի 11-ին եզրափակվեց հնգօրյա «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական առաջին հավաքը: Պաշտոնական եզրափակման արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ռեկտորի տեղակալ, Ուսանողական խորհրդի նախագահ, հավաքի տնօրեն Գոռ Վարդանյանը, պրոռեկտորներ, պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ։
Ինչպես Ինչպես տեղեկացրին ՀԱՊՀ հասարակության հետ կապերի և լրատվության բաժնից, երիտասարդներին ուղղված իր խոսքում Սեյրան Օհանյանը կարևորել է պաշտպանական գերատեսչության համագործակցությունը երիտասարդական կազմակերպությունների հետ և շեշտել, որ նմանատիպ հավաքներն առաջին հերթին ձևավորում ու ամրապնդում են այն գիտելիքները, որոնք անհրաժեշտ են ցանկացած երիտասարդի:
«Յուրաքանչյուրպետության բաղկացուցիչ մասերն են հանդիսանում երկրիտնտեսությունը, բանակը և նաև երիտասարդությանհայրենասիրական դաստիարակությունը, որն ամբողջհասարակության գաղափարական և հայրենասիրականդաստիարակության մասն է, առանց որի անհնարին կլինի իրականացնել երկրի պաշտպանությունը:
Այս հավաքի ժամանակ դուք բաժանվելեք մի քանի ճակատների և անկասկած, առաջին հերթին ձեզանից յուրաքանչյուրը պետք է փորձի նմանվել Գարեգին Նժդեհին, ՎազգենՍարգսյանին, Մոնթե Մելքոնյանին, մարդիկ, ովքեր մեծ ճանապարհ են անցել և երիտասարդներին ուղղված նրանց խոսքերում կա մեկ միտք՝ապագան երիտասարդների ձեռքերում է:
Մենք ամեն ինչ պետք է անենք, որ տեսնենք ձեզ ավելի պատրաստված, փորձառու, գրագետ: Եսմիշտ հաստատակամությամբ ասել եմ, որ այսօրվա սերունդը մեզանից լավ պատրաստված է լինելու, ավելի լավ է ապահովելու հայրենիքիանվտանգությունը և տանելու այն զարգացման»,-ասել է Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ իր խոսքերի իրավացիությունը ապացուցեցին առաջնագծում կանգնած զինծառայողները:
Հաղորդագրության մեջ նաև նշված է. «ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև հավաքի երիտասարդների հարցերին ու մասնակցել գավաթների և պատվոգրերի հանձնման արարողությանը:
«Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական մեկշաբաթյա հավաքին հաղթող ճանաչվեց #ՄՈՆԹԵՆԵՐ_ՃԱԿԱՏԸ։ Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրեցին համապատասխանաբար #ՎԱԶԳԵՆՆԵՐ և #ՆԺԴԵՀՆԵՐ ճակատները։
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊՀ ռեկոտր Ոստանիկ Մարուխյանը հաղթող ճակատի ղեկավար Կարապետ Կոգարովին հանձնեցին հաղթական գավաթը և պատվոգիրը, այսպիսով` եզրափակելով մեկշաբաթյա հավաքը։
Տեղեկացնենք, որր «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական մեկշաբաթյա հավաքին մասնակցեցին ՀՀ և ԼՂՀ բուհերի շուրջ 210 ուսանողներ։ Հայաստանի Հանրապետության 25-րդ տարեդարձին նվիրված Հավաքը իրականություն դարձավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Պոլիտեխնիկի ռեկտորի տեղակալ, Ուսխորհրդի նախագահ Գոռ Վարդանյանի ջանքերով:
«Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական հավաքը հզոր գաղափարախոսական միջոցառում էր «հզոր ենք, երբ միասին ենք» կարգախոսով, միասին դեպի բարձունքը ձգտող երկու երիտասարդների նմանվող տարբերանշանով, որտեղ երիտասարդներից մեկը` ՀՀ դրոշի կապույտով պատկերվածը, նմանեցված էր «Պ» տառին` խորհրդանշելով Պոլիտեխնիկցուն, իսկ մյուս երիտասարդը, անշուշտ, մնացյալ համալսարանների, երիտասարդական կառույցի ներկայացուցիչ ուսանողներն ու երիտասարդներն էին։
Մեկշաբաթյա հավաքի ընթացքում մասնակիցները մրցեցին 15 մարզաձևերում, հանդիպումներ, քննարկումներ ունեցան ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի և ՀՀ ու ԼՂՀ համալսարանների Ուսխորհուրդների նախագահների հետ»։