Ամառային ամենաթրենդային սանրվածքների մասին խորհուրդներն է տալիս ոճաբան-վարսահարդար Սվետլանա Գասպարյանը
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Սեզոնային նորաձևոթյանը ենթարկվում է նաև վարսահարդարումը, որն էլ իր հերթին իր թելադրանքներն ունի: Ամառային վարսահարդարման թրենդների մասին Life.panorama.am-ը խոսել է «Aga Kankanyan» իմիջ կենտրոնի ոճաբան-վարսահարդար Սվետլանա Գասպարյանի հետ:
Ոճաբանը մեզ հետ զրույցում անդրադարձել է ոչ միայն թրենդային վարսահարդարման գաղտնիքներին, այլև խոսել ակտուալ սանրվածքներից.
«Այս ամռանը վարսահարդարման բնագավառում հիթային է համարվում թաց տեսք ունեցող մազերը, որոնք կարող են կիրառվել և ուղիղ հարդարված մազերի, և ալիքների, և նույնիսկ փնջերի դեպքում: Բացի այդ՝ այս ամռանը շատ նորաձև են նաև գագաթի հատվածում անկանոն փնջիկները կամ կոսերը: Ինչպես նաև բացի նորարարություններից, շարունակվում են նորաձև մնալ բնական՝ հոլիվուդյան ալիքները»,- նշեց ոճաբանն ու անդրադարձավ նորաձև սանրվածքներին.
«Այս տարի շատ նորաձև են համարվում ուսերի հատվածում ուղիղ գծով կտրվածքները, որոնք նաև փարթամ տեսք են հաղորդում մազերին: Կտրվածքների առումով կարելի է ասել, որ նորաձևությունը կրկնվում է, քանի որ վարսահարդարման նորաձևություն են հետ գալիս ճակատի հատվածում կտրված մազափնջերը»:
Շարունակությունը` այստեղ: