Լեդի Գագային «բռնացրել» են Բեւերլի Հիլզում իր ամենագնացի ղեկին
LifestyleԼեդի Գագան հուլիսի սկզբին վարորդական իրավունք էր ստացել։ Սակայն էպատաժային երգչուհին 2 շաբաթից զրկվել էր վկայականից, քանի որ «հաջողացրել» էր փողոց դուրս գալ առանց պետհամարանիշի, իսկ ոստիկանն էլ կանգնեցրել էր նրան եւվերցրել վարորդական իրավունքը։

Եվ ահա վերջապես հայտնի երգչուհին հետ է ստացել իր վարորդական վկայականը եւ նորից աչքի ընկել իր Ford Bronco–ի ղեկին։

Պապարացիները Լեդի Գագային «բռնացրել էին» Բեւերլի Հիլզում ընկերուհու հետ մեքենայով շրջելիս։
Ի դեպ, երգչուհին շուտով էկրաններին կհայտնվի հերթական «Մաչետեի» ժամանակ, ինչպես նաեւ The Muppets շոուում։

Գագան աշխատում է նաեւ նոր ալբոմի վրա, որը կթողարկվի մյուս տարի։
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Fameflynet.com–ի