Մխիթարյանն ընթրել է Պոգբայի և նրա մոր հետ (լուսանկար)
Lifestyle«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկներ Հենրիխ Մխիթարյանն ու Պոլ Պոգբան միասին ընթրել են Մանչեսթերի բրազիլական ռեստորաններից մեկում:
Ֆուտբոլիստների հետ է եղել նաև Պոգբայի մայրը, որը մտերիմ է որդու հետ: Ընթրիքը տեղի է ունեցել Պոգբայի իջևանած հյուրանոցից ոչ հեռու գտնվող ռեստորանում: Նրանց լուսանկարել են անձնական տաքսիով ընթրիքից վերադառնալիս:



