Արգավանդում փայտամշակման արտադրամաս է այրվել
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 12-ին, ժամը 16.13-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի Կենտրոնական փողոցի թիվ 23 տան բակում այրվում է չգործող արտադրամաս:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման և օպերատիվ խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.26-ին, մարվել՝ 17.22-ին։
Ամբողջությամբ այրվել է Ա. Վ.-ին պատկանող փայտի արտադրամասը՝ 250 ք.մ, ներսում կուտակված 8 խ.մ փայտ, 3 հաստոց, 6 մեղվի փեթակ, դռներ, պատուհաններ և գրքեր: