Գեղեցկության ի՞նչ գաղտնիքներ ենք հանդիպում ֆիլմերում
LifestyleBlognews.am-ը գրում է.
Խորհուրդ №1
Անկրկնելի Վիվիենը (Ջուլիա Ռոբերտս) «Սիրունիկը» ֆիլմից գեղեցկության մի շատ կարևոր գաղտնիք ուներ: Ամեն անգամ զուգարան մտնելիս նա ստուգում էր ատամների մաքրությունն ու օգտագործում ատամնաթել, չէ՞ որ թարմ շնչառությունն ու ատամների ճերմակությունն իդեալական ժպիտի կարևոր բաղադրիչներն են:
Հետաքրքիր է, որ կյանքում Ջուլիա Ռոբերտսը նույնպես ուշադիր հետևում է իր հմայիչ ժպիտին: Դերասանուհին խոստովանում է, որ ատամների մաքրության համար կերակրի սոդա է օգտագործում:

Խորհուրդ №2
Հիշու՞մ եք «Օրենքով շիկահերը» ֆիլմը: Գլխավոր հերոսուհի Էլ Վուդսը (Ռիզ Ուիզերսպուն) միշտ անթերի տեսք ուներ` համադրելով աքսեսուարները, իդեալական սանրվածքն ու ներքին ինքնավստահությունը: Այս շիկահերը դարձել էր ոճի մարմնացում:
Դերասանուհի Ռիզ Ուիզերսպունը կյանքում նույնպես ձգտում է կատարելության: Նա սիրում է համեղ ուտել, բայց կազմվածքի համար պատրաստ է օրեր շարունակ միայն անյուղ կաթ խմել: Ծննդաբերությունից հետո կազմվածքը վերականգնելու համար նա օրական 5 անգամ ֆիթնեսով էր զբաղվում:
Խորհուրդ №3
Ավելորդ քաշի դեմ այն մշտական պայքարը: Ռենե Զելվեգերը «Բրիջիտ Ջոնսի օրագիրը» ֆիլմում ինքն իրեն խոսք էր տվել նիհարել: Ինտենսիվ պարապմունքների, վնասակար սովորություններից և համեղ ուտելիքներից հրաժարվելու, ինչպես նաև լավատեսական տրամադրության շնորհիվ դա նրան հաջողվեց:
Դերասանուհի Ռենե Զելվեգերն իր հերոսուհուց նպատասլաց է: Հանուն ֆիլմի նա 13 կիլոգրամով գիրացել էր, իսկ ֆիլմի պրեմիերային կրկին նիհարել: Գիրանալու համար նա քիչ էր շարժվում և շատ ուտում, իսկ նիհարելու համար ամբողջովին հրաժարվել էր յուղոտ ուտելիքից և զբաղվում էր սպորտով:
