Կարեւոր չէ, թե որտեղ ես ապրում, կարեւորը՝ հայ մնաս. Գոհար Ավետիսյանի հայկական հոլովակը
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Հայկական երաժշտություն եւ խորոված. այս երկու բաղադրիչն արդեն բավական է հայկական միջավայր ստեղծելու համար։
Ռուսաստանաբնակ հայ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի ընտանիքում հավանաբար երեկ տոն էր։ Գեղեցկուհու Instagram-ում հայտնվել է հոլովակ, որում նա ցուցադրում է, թե ինչպես են պատրաստվում ընտանեկան խնջույքին։
«Մեզ մոտ միշտ հայկական մթնոլորտ է։ Կարեւոր չէ, թե որտեղ ես ապրում, կարեւորը՝ հայ մնաս»,- հոլովակը մեկնաբանել է Գոհարը։
Նշենք, օրեր առաջ հայտնի դարձավ, որ Գոհարը նոր ընտրյալ ունի, որին 23-ամյա հայուհին դեռ չի բացահայտել իր երկրպագուներին։
Տեսանյութը՝ այստեղ