Yerevan, 24.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մնջախաղը դասական անցյալի և անորոշ ներկայի միջև է. Ծաղկաձորում տեղի ունեցավ միջազգային կոնֆերանս

Culture

Մնջախաղի փառատոնի շրջանակում Ծաղկաձորում տեղի ունեցավ մնջախաղի միջազգային կոնֆերանսը:

Կոնֆերանսի թեման պլաստիկ արվեստի զարգացման միտումներն էին:

«Մնջախաղը դասական անցյալի և անորոշ ներկայի միջև է»,- մնջախաղի վարպետ Մարկո Ստոյանովիչից մեջբերում կատարելով՝ կոնֆերանսը սկսեց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:

«Ըստ Ստոյանովիչի՝ մնջախաղը կարելի է պահպանել համախմբվածության միջոցով: Կարծում եմ՝ Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը նման հնարավորություն է ընձեռում»,- նշեց Ժիրայր Դադասյանը:

Կոնֆերանսի ընթացքում բանախոսները կարծիքներ արտահայտեցին ժամանակակից մնջախաղի և դրա խնդիրների վերաբերյալ:

«Մնջախաղային ներկայացումն այլևս դինամիկ գործողություններ ցուցադրելու հարթակ չէ, որում գերագնահատվում են մարմնի տպավորիչ պատկերները և պլաստիկան: Առաջին հերթին մնջախաղը միջոց է ստեղծագործելու և կյանքի կոչելու արվեստագետի և հասարակության միջև եղած էմոցիոնալ բախումները:

«Ոչ-մնջախաղ» շարժումը ստանում է ոչ ենթադրելի բնույթ և թույլ է տալիս ըմբռնել իմաստային գործողությունը, որը ծնվում է արվեստագետի կողմից կոնկրետ ընտրված տարածքում, լինի դա բեմ, հրապարակ, թե փողոց: Մնջախաղի արվեստը մշտապես զարգացող արվեստ է՝ անհրաժեշտ մեր աղմկոտ ու «շատախոս» կենցաղում»,-նշեց ֆրանսահայ մնջախաղաց Վահրամ Զարյանը:

Կոնֆերանսի ընթացքում բանախոսներին հարցեր ուղղեցին, կարծիքներ հայտնեցին և հավելումներ արեցին նաև դահլիճում գտնվող մնջախաղի վարպետները:

«Մնջախաղը թատրոնի հիմքն է: Թատրոնը՝ պլաստիկ արվեստ: Մարդիկ առաջին հերթին պատկերի միջոցով են  ընկալում թատրոնը: Ես այնքան էլ չեմ անհանգստանում մնջախաղի ապագայի համար, քանի որ կարծում եմ՝ մնջախաղը անհրաժեշտ է հանրությանը: Հաճախ  ուսանողներիս հետ  էտյուդներ ենք  բեմադրում, այնուհետև ավելացնում բառերը: Ցանկանում եմ ասել, որ լեզուն չէ առաջնայինը: Ապագայում կառաջարկեմ Կինոյի և թատրոնի ինստիտուտում  վարպետության դասեր անցկացնել՝ երիտասարդներին կատարելագործելու, նրանց մասնագիտական որակը բարձրացնելու համար»,- ասաց ՀՀ վաս տակավոր արտիստ Յուրի Կոստանյանը:

Կոնֆերանսն ավարտեց թատերագետ Տիգրան Մարտիրոսյանը՝ բեմական հավատի հանդեպ ունեցած մտավախությամբ:

«Եթե անկեղծությունն է վտանգված, ուրեմն առաջին հերթին բեմական հավատն է վնասվելու: Այո՛,  թատրոնի ամենապայմանական տեսակը մնջախաղում ևս կարևոր է: Օրինակ՝ մի որակ է, երբ Շառլ Բոդլերի  ստեղծագործությունների մոտիվներով «Չարի ծաղիկներ» բեմադրությունը  դիտում ենք Ժիրայր Դադասյանի ապրված դերակատարմամբ, բացարձակապես այլ է երիտասարդ դերակատարումը, որն ընդամենը մարմնի տեխնիկայով ու պայմանական հանդերձանքով զուտ արտաքին ներկայություն է: Կատարողական որակների տարբերության պատճառը հետևյալն է՝ Բոդլերի սիմվոլային հանգամանքներուÕ ´ գործելը չափազանց բարդ է. սիմվոլների հետ հարաբերվելու համար պետք է հավատալ դրանց, ինչը միայն դրանցով ապրելու դեպքում է հնարավոր, իհարկե ներկայացման բեմադրիչ Ժիրայր Դադասյանը չէր կարող չապրել իր իսկ  վերաստեղծած կոնցեպցիայով, քանի որ դա իր ստեղծագործական տեսիլքն էր: Նա զգալով հասկացել էր այդ սիմվոլների գաղափարախոսական անկյունը: Ահա թե ինչու բեմում նրա գործողությունները այդքան հավատընծա էին»,-նշեց թատերագետը:

Միջազգային մասշտաբի մնջախաղի խնդիրներին վերաբերող կոնֆերանսն առաջին անգամ էր անցկացվում Հայաստանում:

Կոնֆերանսից հետո վարպետության դասեր անցկացրեցին Վահրամ Զարյանը, Գեորգի Խոջոյանը, «Ժիվոսվետ» մանկապատանեկան թատրոնը և Ջոն Ջեյքոբսը:

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts