Բարձրակրունկներն օգտակար են կնոջ առողջության համար
Lifestyleshabat.am-ը գրում է.
Բարձրակրունկ կոշիկների որոշ տեսակներ առողջության համար ավելի օգտակար են, քան հարթ ներբանով կոշիկները: Այս մասին հայտնում է Thе Daily Mail-ը՝ հղում անելով բրիտանացի ֆիզիոթերապևտ Ջոլին Շերին:
Նրա խոսքով՝ ոտքերը և մեջքը խնայելու համար պետք է ընտրել լայն կրունկով կոշիկներ կամ 5 սմ-ից ոչ ավել բարձրությամբ: Շերը վստահեցնում է, որ այդպիսի կոշիկը կպահպանի կեցվածքը, կնվազեցնի ողնաշարի ծանրաբեռնվածությունը:
Միաժամանակ, գիտնականը կանանց զգուշացնում է ավելի հազվադեպ կրել հարթ տակով կոշիկներ: Նա դա բացատրում է նրանով, որ դրանք չեն կարող ոտքը պահել ինչպես հարկն է, ուստի ոտքերի մկաններն ու ջլերը մշտապես լարված են լինում:
Նշվում է, որ դա կարող է հանգեցնել հենաշարժական համակարգի խնդիրների, ինչի դեպքում առաջինը կտուժեն գոտկատեղը և ողնաշարը, զգուշացնում է Շերը: