Խելացի արդուկ, որը կառավարվում է սմարթֆոնով
Lifestyleshabat.am-ը գրում է.
REDMOND SkyIron C250S խելացի արդուկում օգտագործված է Ready For Sky ինովացիոն տեխնոլոգիան՝ հայտնում է novate.ru-ն: Արդուկը կարելի է կառավարել հեռու տարածությունից սմարթֆոնի օգնությամբ: Գնելով այդպիսի արդուկ՝ կարելի է վստահ լինել, որ սարքի աշխատանքը միշտ կլինի վերահսկողության տակ:
Ready For Sky հավելվածի օգնությամբ կարելի է ցանկացած վայրից և ցանկացած ժամանակ անջատել արդուկը: Այն ունի այն ամենը, ինչ մարդը ցանկանում է տեսնել արդուկում. գոլորշու հզոր շիթ, կատարյալ հարթ կերամիկական մակերես, ինքնամաքրման և ուղղահայաց դիրք ընդունելու ֆունկցիա: Այդպիսի արդուկով արդուկելը ոչ միայն հաճելի է, այլ նաև անվտանգ: