Երեկ Վանաձորում վրաերթի ենթարկված ընտանիքի ամուսինը սալջարդներ ունի դեմքի վրա, իսկ կնոջ մոտ կա բազկի կոտրվածք: Ամուսինների առողջական վիճակը երեկ գիշեր արդեն կարգավորվել է: Այս մասին ORER.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Վանաձորի հիվանդանոցի տնօրեն Վարդան Աբովյանը: Ինչ վերաբերում է նրանց 1.5 տարեկան երեխայի առողջական վիճակին` Վարդան Աբովյանն ասաց, որ կասկածներ են եղել, որ երեխան գանգուղեղային տրավմայի է ենթարկվել, այդ պատճառով նրան կոմայի մեջ տեղափոխել են Երևան: Բժիշկը նաև տեղեկացրեց, որ վրաերթի ենթարկված կինը հղի է և բարեբախտաբար վրաերթի հետևանքով որևէ խնդիր չի առաջացել` պտուղը չի վնասվել: