Ինչքա՞ն ժամանակ և գումար է անհրաժեշտ մեքենա վարել սովորելու համար. պարզաբանում է մասնագետը
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Վերջին տարիներին Երևանում անհամեմատ աճել է կին վարորդների թիվը: Ոմանց կարծիքով՝ ղեկը կնոջ ձեռքին չպետք է լինի, ոմանք էլ հակառակվում են պնդում՝ նշելով, թե կանայք ավելի ուշադիր ու խնամքով են վարում:
Որքա՞ն ժամանակում կարելի է տիրապետել մեքենայի վարման տեսական և գործնական կանոններին և միջինը որքա՞ն գումար է անհրաժեշտ դրա համար. նշված հարցերի շուրջ Life.panorama.am-ը զրուցել է «Vip Driving» ավտոդպրոցի հիմնադիր Անի Մազմանյանի հետ:
«Դիմորդների մոտ 90 տոկոսը աղջիկներն ու կանայք են, այս առումով կոնկրետ մեր դպրոց երկու ամսվա ընթացքում կարող են դիմել ընդամենը երեքից-չորս տղամարդ: Ընդ որում, տղամարդիկ ավելի շատ տեսական մասը յուրացնելու նպատակով են մեզ դիմում»,- նշեց մասնագետն ու անդրադարձավ տարիքային խմբին. «Իհարկե, ընդհանուր առմամբ դիմորդների տարիքային խումբը 18-33-ի սահմաններում է, բայց մենք ունեցել ենք բացառություններ, երբ մեզ են դիմել 67 և 68 տարեկան կանայք ու 50 անց տղամարդիկ, ովքեր ցանկություն են հայտնել մեքենա վարել սովորել: Այնպես որ, տարիքային սահմանափակում, որպես այդպիսին, չկա»:
Շարունակությունը` այստեղ: