Մոսկվայում գերազանցվել է տեղումների քանակի 129-ամյա ռեկորդը
SocietyՄոսկվայում մեկ օր շարունակված անձրեւը ռեկորդային Է դարձել ամսվա ընթացքում տեղումների քանակով: Օգոստոսի 15-ի համար նախկին ռեկորդը սահմանվել Էր 1887 թվականին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Միայն մեկ գիշերվա ընթացքում 48 միլիմետր տեղումներ են գրանցվել (ամսական նորմայի ավելի քան կեսը, 77 միլիմետր), ինչը բարձր Է ՌԴ մայրաքաղաքի համար տեղումների օրական քանակի ռեկորդից, որը կազմում Էր 25,2 միլիմետր»,- հայտնել Է Հիդրոօդեւեւութաբանական կենտրոնը:
Համացանցի օգտատերերը ցուցադրում են տեսահոլովակներ, որոնցում մայրաքաղաքի կեսը բառացիորեն ջրի տակ Է անցել: Իսկ մեկնաբանություններում հետաքրքրվում են, թե օգոստոսի 15-ին քաԷաքի կենտրոնում վճարովի կայանտեղ լինելու Է արդյոք նավակների համար: «Լայֆ»-ը հավաքել Է ականատեսների 8 տեսագրություն, որոնցում երեւում Է մոլեգնած տարերքի ամբողջ հզորությունը: