Քաջազնունի փողոցում բռնկված հրդեհը մարվել է
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 16-ին ժամը 12.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քաջազնունի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք և ամառային խոհանոց:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.27-ին, մարվել՝ 12.39-ին: Պարզվել է, որ տան խորդանոցում (6 քմ) այրվել են 3 խմ փայտյա մնացորդներ: