Սարսափելի և լքված վայրեր, որոնց մասին շատերը չգիտեն
LifestyleFullpicture-ը ներկայացնում է սարսափելի և լքված վայրեր, որոնց մասին շատերը չգիտեն:
Հին հրեական գերեզմանոց Պրահայում

Այս գերեզմանոցը դեռևս 15-րդ դարում գերբեռնված է եղել, և հանգուցյալներին թաղել են իրար վրա՝ շերտ առ շերտ: Գերեզմանոցում կա մոտ 12 հազար տապանաքար, բայց ևս մոտ 90 հազար գերեզման գետնի տակ է:
Խաչերի լեռ, Լիտվա

Թեև այս վայրը հավաքում է ամբողջ աշխարհի ուխտավորներին, սակայն այն սարսափելի տեսք ունի՝ հատկապես գիշերը: Այնտեղ կա մոտ 100 հազար խաչ:
Սիթի-հոլ

Մետրոյի այս կայարանը փակվել է 1945թ.: Նյու Յորքում այս վայրը համարում են ամենասարսափելիներից մեկը:
Մետրոյի լքված թունել Կիևում

Լքված թունելով մարդկանց տանել կարող են միայն պրոֆեսիոնալ հանքափորները:
Սան Ժի, Թայվան

Այս գունավոր տները նախատեսվել են ամերիկացի զինվորական գործակալների կեցության համար: Սակայն քաղաքը 1980թ. փակվել է և տների կառուցան նախագիծը սառեցվել է:
Հաշիմա կղզի, Ճապոնիա

Հաշիմա կղզին կամ Ուրվական կղզին նման է զոմբիների ճամբարի: Կղզին ապրել է ածխի արդյունահանման հաշվին, բայց հենց ոլորտն անկում է ապրել, մարդիկ լքել են այդ վայրը:
Գուլիվերի թագավորության ավերակներ, Ճապոնիա

Այս թեմատիկ պարկը բացվել է 1997թ., բայց 10 տարի անց լքվել է:
Լքված զինվորական հոսպիտալ Բելիցում, Գերմանիա

Beelitz-Heilstätten-ը հիվանդանոցային համալիր է Բելիցում, որն ամենահանելուկային պատմական բուժհաստատություններից մեկն է: Հենց այնտեղ է բուժվել Ադոլֆ Հիտլերը:
Սուզանավերի լքված բազա Բալակլավայում, Ղրիմ

Այս լքված բազան եղել է Խորհրդային Միության ամենագաղտնի օբյեկտներից մեկը: Ներկայումս այն վերածվել է թանգարանի:
Սալտո հյուրանոց, Կոլումբիա

Սա նախկին հյուրանոց է, որը փակվել է 90-ականների սկզբին և 2012թ. դարձել է թանգարան: