Էն ժամանակ, երբ բրազիլական սերիալներ էին ցույց տալիս, ասում էին՝ ինչու մերը չենք նկարում, իսկ երբ մերը սկսեցին նկարել, ասեցին, թե վատն է, մի´ նկարեք. Գագիկ Մադոյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի զրուցակիցն է Սոս Սարսգյանի անվան համազգային թատրոնի դերասան Գագիկ Մադոյանը, ում հեռուստադիտողն առավել շատ ճանաչում է տարբեր հեռուստասերիալներից ու մանրապատումներից:
Գագիկ, նախ հետաքրքիր է, թե այս շրջանում ինչո՞վ եք զբաղված, քանի որ երկարժամանակ է` հեռուստադիտողը էկրաններին Ձեզ չի տեսնում:
- Այո, երկար ժամանակ է` հեռուստադիտողն ինձ էկրաններին չի տեսնում, բայց պարապուրդի մատնված չեմ. հիմա նկարահանվում եմ մի քանի ֆիլմերում: Բացի այս՝ բոլորովին վերջերս երեք ընկերներով՝ ես, Արթուր Սարգսյանն ու Ստեփան Ղամբարյանը, «ASG FILM PRODUCTION» կինոընկերությունն ենք հիմնել ու այժմ էլ նոր ֆիլմի նախապատրաստական աշխատանքներն ենք սկսել, որի ռեժիսորն, ի դեպ, ես եմ:
Ինչպես նշեցի՝ տարիներ առաջ Ձեզ կարելի էր տեսնել իրար փոխարինող գրեթե բոլորսերիալներում, հիմա այս առումով կարծես պասիվ եք: Ուզում եմ հասկանալ՝առաջարկներ են Ձեզ խորթ, թե դրանք բացակայում են:
- Դե առաջարկները շատ չէին, ու հիմնականում էլ առաջարկվող դերերը ինձ դուր չէին գալիս, սակայն այժմ մի առաջարկ ունեմ «Շանթ» հեռուստընկերությունից, որն արդեն ընդունել եմ, քանի որ դերը հետաքրքրել է: Ընդհանուր առմամբ, ես շատ հաճախ եմ ֆիլմերում նկարահանվում:
Թատրոնում կարծես թե միշտ եք գերակտիվ: Կպատմե՞ք այս շրջանի թատրոնայինծրագրերի մասին:
- Թատրոնն ինձ համար աշխատանք չէ, այլ ապրելակերպ: Իմ «Համզագային թատրոնում» արդեն 17 տարի է՝ խաղում եմ:
Շարունակությունը` այստեղ: