Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Շատ կարևոր է, որ անձը մինչև ճամպրուկները կապելը կշռադատի, թե ինչ է իրեն այնտեղ սպասվում. Գ.Եգանյան

Interview

Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ Հովհաննես Հարությունյանը 2009 թվականին է որոշել մեկնել Ավստրիա, հետո այնտեղից գնացել է Գերմանիա` եղբոր մոտ, ով առողջական խնդիրների պատճառով չի ապաքինվել և իր մահկանացուն է կնքել: Հետո Հովհաննեսը կրկին վերադարձել է Ավստրիա, որտեղ շարունակել է ապրել քույրերի մոտ:

«Երկար ժամանակ մնացի Ավստրիայում, հետո որոշեցի ընտանիքիս էլ տանեմ: Փորձեցի ինտեգրվել տեղի կյանքին: Բավականին շրջապատ և ընկերներ ձեռք բերեցի: Որպես կամավոր` աշխատում էի տեղի Կարմիր խաչում:

Ամեն ինչ լավ էր ընթանում, սակայն երբ   ավելացավ այլ երկրներից, մասնավորապես Սիրիայից Ավստրիա եկող փախստականների հոսքը, ամեն ինչ փոխվեց: Այս տարվա փետրվարին` գիշերը ժամը 4.00-ին, տեղի իշխանությունների ներկայացուցիչները մտան մեր տուն և տեղեկացրեցին, որ ընդամենը 15 րոպե ժամանակ ունենք մեր իրերը հավաքելու և երկիրը լքելու համար: Հիմա կրկին վերադարձել ենք հայրենիք, մեր հողի վրա ենք և նորից փորձում ենք վերաինտեգրվել»,- ORER.am-ի հետ զրույցում պատմեց Հովհաննեսը:

Ընդհանուր առմամբ  6,5 տարի եվրոպական մի քանի երկրում ապրելով նա եկել է այն համոզման, որ թեև կենցաղի, մշակույթի տարբերությունը, որը Հայաստանի համեմատ սարերի ու ձորերի է, այնտեղ էլ շատ բարդություններ կան, որոնց մասին մեկնելուց առաջ դժվար է պատկերացնել:

«Առաջինը լեզվի արգելքն է, որը հաղթահարելու համար բավական ժամանակ է պահանջվում, բայց ժամանակի ընթացքում նման հարցերը հաղթահարվում են: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղի խնդիրները մնացել են նույնը՝ ջուր չկա, մեքենասարքավորումներ չկան, բերքի իրացումը կրկին խնդիր է: Անկեղծ ասած, ես չեմ պատկերացնում մի նորմալ մարդու, որը ուզենա սեփական տան դուռը փակել և գնալ օտար երկիր, բայց երբ տեսնում ես, որ ընտանիքդ պահելու այլ ելք չկա և ոչինչ չի ստացվում, ստիպված ես գնում այդ քայլին»,- ասում է Հովհաննեսը:

Երեք տարի առաջ նա կարողացել է նաև Ավստրիա տեղափոխել իր կնոջն ու չորս երեխաներին, բայց փետրվարյան այդ օրը, երբ նրանց դուռը թակեցին միգրացոն ծառայության աշխատակիցները և հայտնեցին, որ այլևս չեն կարող շարունակել ապրել ավստրիական փոքրիկ Վիեներ Նոյշտատ քաղաքում, ամուսիններն իրենց երեք զավակների հետ վերադարձան Հայաստան:

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» եռամյա ծրագրի վերաինտեգրման ծրագրի պատասխանատու Մարիա Հարությունյանը ORER.am-ի հետ զրույցում նշեց, որ Հովհաննեսի ընտանիքը վերջին երկու տարիներին ծրագրին դիմած այն 243 ընտանիքներից է, որը այդ ծրագրի շահառուներից է: Այն օգնում է Հայաստան վերադառնալուց հետո վերաինտեգրման դժվարությունները հաղթահարել, նրանց հետագա կյանքի համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել և այլն:

«Ծրագիրը չորս մասից է բաղկացած, որոնցից երկրորդը տնտեսական վերաինտեգրմանն է վերաբերում, սակայն այն ունի չափորոշիչներ, որոնց չհամապատասխանելու դեպքում շահառուները չեն կարողանում օգտվել այս ծրագրից»,- ասում է Մ. Հարությունյանը:

Այդ չափորոշիչների համաձայն` մարդիկ պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ, պետք է 6 ամսից ավելի բնակված լինեն եվրոպական որևէ երկրում և նշված ծրագրին դիմեն Հայաստան վերադառնալուց հետո առավելագույնը մեկ տարվա ընթացքում:

Ծրագրի շրջանակում մինչ օրս ֆինանսավորվել է 56 փոքր բիզնես-ծրագիր, որոնք տարբերվում են թեմատիկ տեսակներով՝ արագ սննդի սպասարկում, գեղեցկության սրահ, ավտոտեխսպասարկման ծառայությունից մինչև  գյուղանտեսություն:

«Շատ են դիմում անասնապահական բիզնեսով զբաղվելու համար, ունենք նաև ջերմոցային տնտեսություններ: Նույնիսկ մի քանի հաջողված դեպք վերաֆինանսավորել ենք: Կան նաև անհաջող փորձեր նույնպես, բայց այս ծրագրի նպատակը Հայաստան վերադարձածներին տեղում պահելն է, որը կարծում եմ` հաջողված քայլ կարելի է համարել»,- ասում է Մ.Հարությունյանը:

Հովհաննես Հարությունյանի ընտանիքը նշված ծրագրի շրջանակում Հայաստանում օժանդակություն արդեն ստացել է:

«Հայաստան վերադառնալուց հետո երրորդ օրը նա դիմեց մեզ, բավականին սթրեսային իրավիճակում էր: Մենք նրան օգնեցինք, որպեսզի կարողանա անասնապահությամբ զբաղվել: Մեկ ամիս անց նա նաև հող վարձակալեց և սկսեց մշակել: Նրանց դեպքն այն հաջողվածներից է, ովքեր կարողացել են տեղում սեփական բիզնես հիմնելու փորձեր անել: Հովհաննեսը բազում բիզնես-մտքեր ունի, որը հուսով եմ` ժամանակի ընթացքում կկարողանա կյանքի կոչել: Դա հույս է ներշնչում, որ նրա  մոտ ամեն ինչ լավ կստացվի»,- ասում է Մ.Հարությունյանը:

Սակայն պարզվում է, որ ապաստան տրամադրելու ողջ գործընթացն իրականացվում է գաղտնիության պայմաններում, ուստի այս կամ այն երկրի իշխանությունները չեն կարող տեղեկացված լինել, թե իրենց երկիրը լքող և այլ երկրներից ապաստան հայցողների թիվը որքան է: Այս մասին ORER.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՏԿԶ նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

«Շատ դեպքերում անձը ծագման երկրի պայմաններից ելնելով է իր հայցը ձևակերպում: Այդ է պատճառը, որ ապաստանի հայցերը, որոնք որ քննարկվում են այլ պետությունների իրավասու մարմինների կողմից , այդ տեղեկությունները չեն տրամադրում ծագման երկրի իշխանություններին, քանի որ դրանք հրապարակման ենթակա չեն»,- ասում է Գ.Եգանյանը:

Միգրացիոն ծառայության պետի խոսքով` ցանկացած երկիր, այդ թվում` Հայաստանը, միգրացիոն քաղաքականություն իրականացնելու համար ընդունում է իր համար ընդունելի խաղի կանոններ, ու թեև այլ երկրներից իր երկիր մուտք գործելու և այդտեղ բնակություն հաստատելու թույլտվություն տալ-չտալու հարցերի միասնական փաստաթուղթ չկա, սակայն թույլտվություն տրամադրելու հիմքերի առումով դրանք նմանություններ ունեն:

«Առաջինը ընտանիքի միավորման հանգամանքներով է պայմանավորված, երկրորդ հիմքը ուսման հիմքով է դիմողին իրավունք տրամադրվում, երրորդը բարձր որակավորում ունեցող մասնագետներին է վերաբերում և կա չորրորդը, որը կրկին որոշակի ժամանակով բնակության իրավունք է տալիս: Դա այն է, որ անձը ապաստան է խնդրում տվյալ երկրից»,-ասում է Գ.Եգանյանը:

Վերջին դեպքում արդեն անձին ժամանակավոր ապաստան տրամադրելու դեպքում նա համարվում է այդ երկրում օրինական բնակվող, նրան իր կամքից անկախ չեն կարող վերադարձնել ծագման երկիր, իսկ ապաստան տրամադրած երկիրը պարտավորվում է որոշակի սոցիալական ապահովություն տրամադրել տվյալ անձին: Հայցի բավարարման համար պետք է բավարար հիմքեր լինեն:

Դիմումատուն պետք է ապացուցի, որ  ծագման երկրում տվյալ անձը իր կրոնական, սեռական, քաղաքական հայացքների համար հալածանքների է ենթարկվում, սակայն Հայաստանի դեպքում, քանի որ նման հարցեր չկան, ուստի հայցերի ճնշող մեծամասնությունը մերժվում է և անձինք վերադարձվում են իրենց ծագման երկիր՝ Հայաստան:

«Վերջին տարիներին Հայաստանից մեկնած և եվրոպական երկրներից ապաստան հայցողների թիվը հասել է 4-5 հազարի, որոնց բացարձակ մեծամասնությունը մերժվում է: Շատ կարևոր է, որ անձը մինչև ճամպրուկները կապելը կշռադատի, թե ինչ է իրեն այնտեղ սպասվում, քանի որ ակնկալիքները երբեմն չափազանցված են:

Նման անհեռանկարային «ճամփորդությունը» բավական ծախսերի հետ է կապված, եթե չասենք` նաև հոգեբանական, սթրեսային այն իրավիճակները, որոնք կան, սակայն որոշումների հիմքում պետք է լինի ճիշտ տեղեկատվությունը և մի քանի տարի եվրոպական այս կամ այն երկրում ապրելու համար չվաճառեն իրենց ողջ ունեցվածքը և գնան այդ ճանապարհով»,- ասում է Գ.Եգանյանը:

Ի դեպ,  «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար»  եռամյա ծրագրի վերաինտեգրման ծրագրի պատասխանատու Մարիա Հարությունյանի կողմից ORER.am-ին տրամադրած վիճակագրության համաձայն` վերջին երկու տարիների ընթացքում կազմակերպությանը դիմել է եվրոպական տարբեր երկրներից վերադարձած 243 ընտանիք: Իսկ ընդհանուր առմամբ՝ ծրագրին դիմել է շուրջ 850 ընտանիք, որոցից ամենաշատը Ֆրանսիայից՝ 51, Նիդեռլանդներից՝ 50, Գերմանիայից՝ 46, Հայաստան տեղափոխվածներն են:

Ուշագրավ է նաև այն, որ վերադարձածների թվում կան նաև Էստոնիայից, Կիպրոսից, Մոլդովայից, Պորտուգալիայից եկածներ, որոնց նույնպես  նշված երկրներում ապաստան տրամադրելու հայցը մերժվել է:

Միգրացոն թեմաներն ուսումնասիրելու և դրանք ներկայացնելու ժամանակ հնարավոր չէ շրջանցել նաև հոգեբանական գործոնը, որից ամենաշատը տուժում են երեխաները: Մեզ հանդիպած Հարությունյանների ընտանիքի 10-ամյա տղան նույնպես անմասն չէր դրանից ու թեև ընդամենը երեք տարի է ապրել Վիեներ Նոյշտատ քաղաքում, այդպես էլ չէր կարողանում առանց արցունքների խոսել այնտեղ անցկացրած օրերի մասին:

Հաջողություն  մաղթենք Հովհաննեսի ընտանիքին` հույսով, որ նրանց օրինակը ոչ միայն ոգևորիչ կդառնա Հայաստան վերադարձողների համար, այլև վերջ կդնի նման «վոյաժներին», քանի որ կյանքից կտրած ցանկացած ճյուղ այլևս չի վերականգնվում, այլ իր անբուժելի  հետքն է թողնում հատկապես երեխաների ապագայի վրա:

Արմինե Գրիգորյան  

Լուսանկարները` ORER.am

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia