Նատաշա Կորոլյովայի ամուսնու մերկ լուսանկարը համացանցում բուռն քննարկման պատճառ է դարձել (ֆոտո)
LifestyleՀամացանցում քննարկում են Նատաշա Կորոլյովայի ամուսնու՝ 46-ամյա պարող Սերգեյ Գլուշկոյի մերկ նկարը։ Նկարում Սերգեյն ամբողջությամբ մերկ է և իր սեռական օրգանները փակել է ձեռքերով։ «Բարի երեկո»,-գրված է նկարի տակ։
Հրաշալի մարզավիճակը, որում գտնվում է Սերգեյը, իհարկե դուր է եկել նրա երկրպագուներին։ Սակայն շատերը խորհուրդ են տվել նման նկարներ չհրապարակել, այլ պահել ընտանեկան արխիվում։
Երկրպագուներին շատ է հետաքրքրել նաև, թե ինչպես է այդ ամենին վերաբերվել նրա կինը՝ Նատաշա Կորոլյովան։
Նատաշան բազմիցս ասել է, որ իր ամուսնու աշխատանքը իրեն ամենևին չի մտահոգում։ Երգչուհին ասել է, որ մերկապարում իր ամուսինը կատարյալ է և նա հպարտանում է դրանով։ Այսքանից կարելի է դատել, որ նրա վերջին նկարում Կորոլյովան կրկին ոչ մի դատապարտելի բան չի տեսնում։
