Հայաստանում կթույլատրվի դատապարտյալներին տանել հում մթերքներ
SocietyՀՀ կառավարության ընդունած նոր որոշմամբ՝ այսուհետ կթույլատրվի երկարաժամկետ հանդիպումների ժամանակ դատապարտյալներին տանել ջերմային մշակում չանցած՝ հում մթերքներ: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, գործող օրենքով՝ մեր երկրում դատապարտյալները ջերմային մշակում պահանջող մթերքներ ստանալու իրավունք չունեն: «Հաշվի առնելով այն, որ երկարաժամկետ հանդիպումների համար նախատեսված վայրերում առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ այսուհետ կթույլատրվի դատապարտներին տանել ջերմային մշակում չանցած մթերքներ»,- ասաց նախարարը:
Քրեակատարողական հիմնարկներում երկարաժամկետ հանդիպումները կարող են տևել մինչև 3 օր: