Ամռանը ճիշտ սնվելու կանոնները. խորհուրդներ դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանից
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Թե ինչպե՞ս ճիշտ սնվել ամռանը, մեր օրգանիզմն այս եղանակին ինչի՞ կարիք ունի եւ հակառակը՝ սննդի հարցում ինչի՞ց պետք է հրաժարվել: Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը զրուցել է սննդաբան (դիետոլոգ) Վարդանուշ Պետրոսյանի հետ:
«Սնունդը պետք է միշտ համապատասխանի եղանակին, եթե դրսում չոր եղանակ է, ինչպես ամռանը՝ Երեւանում, ուրեմն ավելի շատ հեղուկներ պետք է օգտագործել: Տաք եղանակին սնունդը պետք է ավելի հովացնող լինի, իսկ այս պարագայում լավագույն տարբերակը բանջարեղեներն են, մրգերն ու հատապտուղները: Հատկապես մեր երկրում աճող բանջարեղեներն ու մրգերը շատ օգտակար են մեր օրգանիզմի համար»,- նշեց սննդաբանը:
Քանի որ ամռանը սննդային թունավորման դեպքերը ավելի մեծանում են, ուստի թե այս տեսանկյունից եւ թե օրգանիզմին առողջ սնունդով ապահովելու փաստից ելնելով՝ Վարդանուշ Պետրոսյանն ընդգծեց. «Ամռանը ճիշտ սնվելու առանձնահատկություններից է նաեւ կաթնամթերքի, եւ հատկապես մածունի օգտագործումը: Մածունն իր մեջ պարունակող օգտակար նյութերի շնորհիվ ամռանը շատ կարեւոր է մեր օրգանիզմի համար: Քանի որ ամռանը սննդային թունավորումների դեպքերը խիստ մեծանում են, մարսողությունը դժվարանում է, այս պարագայում շատ օգնում է հենց մածունի օգտագործումը: Հայկական ավանդական խոհանոցում մենք թան ունենք, որը եւս կարելի է օգտագործել»:
Շարունակությունը` այստեղ: