Համայնքներում կառուցապատումը կրելու է առավել կանոնակարգված բնույթ
SocietyՀայաստանի համայնքները քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերով ապահովելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ կատարեց նախկինում ընդունած երկու որոշումներում: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ որոշման կիրառման դեպքում ներկայացված կլինի օրենքով սահմանված հասկացությունը կիրառելու գործիք, որը հնարավորություն կտա լիարժեք օգտագործել միկրոռեգիոնալ մակարդակի տարածքային հատակագծման նախագծերը:
«Արդյունքում՝ համայնքներում կառուցապատումը կկրի առավել կանոնակարգված բնույթ, որն էլ իր հերթին կնվազեցնի սուբյեկտիվ որոշումների ընդունման հնարավորությունը: Ծրագրի իրականացումը կհեշտացնի համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման գործընթացը, կապահովի համայնքների ռազմավարական զարգացման պլանավորումը»,- ասաց Տերտերյանը: