Երևանում Հովհաննես Շարամբեյանին 90-ամյակին գիտաժողով-ցուցահանդես կնվիրվի
Culture«Հիշողության ծիսակամուրջ» խորագրով գիտաժողով-ցուցահանդեսի բացումը տեղի կունենա օգոստոսի 20-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ցուցահանդեսը նվրրված է նկարիչ Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 90-ամյակին:
Ցուցահանդեսին կներկայացվեն նկարչի գեղանկարչական աշխատանքները: Գիտաժողովին կանդրադառնան նկարչի կյանքի և գործունեության հիշարժան դրվագներին: Միջոցառմանը նախատեսվում է դիտել «Հրաշք Վանիկը» ֆիլմը, որը պատմում է տաղանդավոր նկարչի մասին: Կներկայացվի նաև նկարչին նվիրված նորաբաց կայք-էջը:
Հովհաննես Շարամբեյանը ԽՍՀՄ վաաստակավոր գործիչ է: Բազմաթիվ նկարների հեղինակ՝ «Դիլիջան»,«Կոմիտաս», «Նվիրում խաչքարին»: Նրա ստեղծագործությունները պահպանվում են Տրետյակովյան պետական պատկերասրահում, Արեւելյան ժողովուրդների արվեստի պետական թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։ Դիլիջանում գտնվող Կուլտուրայի եւ արվեստի ժողովրդական համալսարանի ռեկտոր, Դիլիջանի պատմամշակութային արգելոց-թանգարանի գլխավոր խորհրդատու: 1978թ. հիմնադրել է Երևանի Ժողովրդական արվեստի թանգարանը: Մինչ 1986 թ. զբաղեցրել տնօրենի պաշտոնը: 1979թ. հիմնադրել է Դիլիջանի Ժողովրդական արվեստի թանգարանը: Վերոնշյալ թանգարաններն այժմ գտնվում են Հովհ. Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնի կազմում:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ օգոստոսի 25-ը: