Օռլանդո Բլումը ցանկանում է ամուսնանալ Քեթի Փերիի հետ (ֆոտո)
LifestyleԵրգչուհի Քեթի Փերին ու դերասան Օռլանդո Բլումը հանդիպում են հունվար ամսից ի վեր, երբ նրանք հանդիպել էին Ոսկե գլոբուսի մրցանակաբաշխությանը։ Այդ օրվանից ի վեր նրանց հարաբերությունները առավել ամրապնդվել են։
People ամսագիրը հայտնում է, որ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի աստղն այժմ ցանկանում է ամուսնանալ «Roar» երգչուհու հետ։
«Օռլանդոն ցանկանում է ամուսնանալ Քեթիի հետ և երեխաներ ունենալ»,-այս մասին հայտնել է People-ի աղբյուրը՝ հավելելով, որ նրանք դեռևս նշանադրված չեն, սակայն ամեն ինչ գնում է այդ ուղղությամբ։
Նշվում է, որ Օռլանդոն ուղղակի տարված է Քեթի Փերիով և կարծում է, որ նա հիասքանչ է։
Քեթի Փերիի ընկերներից, սակայն, նշել է, որ երգչուհին չի պատրաստվում այնպիսի մեծ պարտավորություն ստանձնել, ինչպիսին ամուսնությունն է՝ մինչև ամբողջովին համոզված չլինի դրա ճշմարտացիության մեջ՝ հաշվի առնելով նրա և Ռասսել Բենդի ամուսնալուծությունը։

