Միհրան Հարությունյանին աջակցող խնդրագիրն արդեն 12 000-ից ավել մարդ է ստորագրել
SocietyChange.org կայքում մեկնարկած ստորագրահավաքի շրջանակում շուրջ 12 հազար մարդ ստորագրել է հայ ըմբիշ Միհրան Հարությունյանին աջակցող խնդրագիրը:
«Օգոստոսի 16-ին Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող 31-րդ Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի եզրափակիչում` սերբ ըմբիշ Դավոր Շտեֆանեկի հետ մենամարտի ժամանակ, հայ ըմբիշ Միհրան Հարությունյանը զրկվեց ոսկե մեդալից կանխակալ մրցավարության պատճառով: Դա խայտառակություն է հունահռոմեական ըմբշամարտի համար։ Ողջ աշխարհը դարձավ այն փաստի վկան, թե, իրականում, ով է չեմպիոնը», - նշվում է խնդրագրում:
Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանը զրկվեց ոսկե մեդալից ժյուրիի անդամների կողմնակալ վերաբերմունքի պատճառով: Չնայած, որ մեր չեմպիոնը արժանացավ արծաթյա մեդալի, բայց «Վիվաոո» բուքմեյքերական ընկերությունը հաղթող ճանաչեց Միհրանին՝ պատրաստականություն հայտնելով փոխհատուցել նրա հաղթանակի վրա խաղադրույք կատարած անձանց գումարները: